IMHRAZDAN.DO.AM
Пятница, 26.04.2024, 11:52
» Меню сайта
» Категории раздела
Новости на сайте
» Мини-чат
200
» Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 68
» Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ՀՐԱԶԴԱՆ Ք
ՀՐԱԶԴԱՆ



Հրազդան ՀՐԱԶԴԱՆ Ք. Բնակչություն 52700 Մակերես 16103 կմ2 Համայնքի ղեկավար Արամ Դանիելյան Հյոււսիսից եզերված է Փամբակի լեռնաշղթայով, հարավ - արեւմուտքից` Ծաղկունյաց լեռնաշղթայով Արեւելքից սահմանն անցնում է Գեղամա լեռնաշղթայով` մինչեւ Գութանասարի գագաթը ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ Հրազդան քաղաքը տեղակայված է Հայաստանի հյուսիս - արեւելյան մասում: Քաղաքի տերիտորիայով հոսում է Հրազդան գետը, որի մեջ թափվում են Մարմարիկ եւ Աղվերան գետակները: Համայնքը գտնվում է ծովի մակերեւույթից 1600 - 1750մ բարձրության վրա: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5,5 -6 C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 715 - 730մմ: Հրազդանը որպես հանրապետական ենթակայության քաղաք կազմավորվել է 1959 թվականին` իր մեջ ներառելով Ախտա, Աղբյուրակ, Աթարբեկյան, Ջրառատ, Մաքրավան եւ Կաքավաձոր գյուղերը: Քաղաքը գտնվում է Հրազդան գետի վերին հոսանքում, Երեւանից 45 կմ հյուսիս, ծովի մակերեւույթից 1700-1850 մետր բարձրության վրա: Քաղաքի հին բնակիչները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Ղարսից, Խոյից, Մուշից` 1926 - 29թթ.: Սովետական շրջանում Հրազդանում բնակություն են հաստատել Հայաստանի մյուս շրջաններից, միութենական այլ հանրապետություններից եկած քաղաքացիներ եւ սփյուռքահայեր: 1980-ական թվականներին Հրազդանը եղել է հանրապետության արդյունաբերական խոշոր քաղաքներից, ունեցել է 12 խոշոր ձեռնարկություններ, այդ թվում’ ՙՀրազդանմեքենան՚` շուրջ 10000, ՙԿեչառք՚-ը’ 2800, ՙԴվին՚-ը’ 1100, Ցեմենտի գործարանը’ 860 եւ Հրազդանի ՋԷԿ-ը’ 1040 աշխատողներով: 1995թ. դեկտեմբերից Հրազդանը դարձել է Կոտայքի մարզկենտրոն: Քաղաքն ունի 1 քոլեջ, 2 ուսումնարան, 13 հանրակրթական, 1 ավագ եւ 1 հատուկ դպրոցներ, 14 մսուր-մանկապարտեզներ, 10 գրադարաններ, 2 սպորտային, 2 երաժշտական, 2 մանկական արվեստի դպրոցներ, 1 դրամատիկական թատրոն: Վերջերս հիմնադրվել են քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական, մշակույթի եւ երիտասարդական մարզամշակույթային ուսումնական կենտրոնները, ձմեռային մարզաձեւերի , մանկապատանեկան մարզադպրոցները: Քաղաքում կա 2 հիվանդանոց, 4 պոլիկլինիկա եւ այլ սոցիալ-կենցաղային օբյեկտներ: Վերջին տարիներին հիմնադրվել են 2 մասնավոր ԲՈՒՀ -եր: Քանի որ քաղաքը հիմնվել է վեց գյուղերի բազայի վրա, ուստի այն ձգված է ավելի քան 22 կմ, որը ստեղծում է լրացուցիչ դժվարություններ կոմունալ-կենցաղային սպասարկումների, ճանապարհային վերանորոգումների եւ պահպանման գործում: Ախտայի առաջին հատակագիծը մշակվել է 1927-28թթ.` ճարտարապետ Թամանյանի կողմից: Հաջորդ նախագիծը կազմվել է 1961-63թթ.` ճարտարապետ Մարկ Գրիգորյանի գլխավորությամբ եւ նախատեսված է եղել մինչեւ 1980թ. ընկած ժամանակահատվածի համար: Քաղաքի վերջին գլխավոր հատակագիծը մշակված է 1981-2000թթ. ժամկետային հաշվարկով, սակայն օբյեկտիվ պատճառներով այն չի իրագործվել: Ներկա իրավիճակն ունի որոշակի շեղում այդ հատակագծից, հատկապես նոր կառուցապատվող թաղամասերի առումով: widgeo.net Раздан (река)
РАЗДА́Н (Занга), река в Армении, левый приток Аракса. 146 км, пл. бассейна 7310 км2. Используется для орошения.На Раздан (река) создан каскад ГЭС (6 станций. Берёт начало из озера Севан; течёт в горной долине, в низовьях - по Араратской равнине. Общее падение 1097 м (1,8 м/км). В естественных условиях средний расход воды в истоке около 2 м3/сек, близ устья - 17,9 м3/сек.
widgeo.net ՀՐԱԶԴԱՆ

 
 
» Вход на сайт
» Поиск
» Календарь
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
» Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • IMHRAZDAN.do.am © 2024